Թուրքիայի նախագահի կաբինետը կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը
Օգոստոսի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա նախագահի կաբինետի նիստ։
Օրակարգում ընդգրկված են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, ինչպես նաև Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ներքին և արտաքին քաղաքականության գործընթացները, իսկ առաջնահերթ թեմաներից են լինելու տնտեսությունը և ահաբեկչական կազմակերպությունների անդամների գործողությունները արևմտյան որոշ երկրներում։
Բացի այդ, արտաքին քաղաքականության առաջատար թեմաներից մեկը կլինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցը Թուրքիա։
Կարծիքներ