Արցախում հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել․ ՄԻՊ
Լեռնային Ղարաբաղն արդեն շուրջ 8 ամիս է՝ շրջափակման մեջ է։ Այս մասին նշված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի «Տելեգրամ»-ի էջում։
«Հունիսի 15-ից տարածաշրջան մարդասիրական օգնություն չի ստացվել։ Հատկապես խոցելի են 20 հազար տարեցները, 9000 հաշմանդամություն ունեցողները, 30 հազար երեխաները, հղի կանայք, վիժումների թիվը Լեռնային Ղարաբաղում եռապատկվել է։
Հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել»,-գրել է նա։
Կարծիքներ