Հարավային Օսիայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Հարավային Օսիայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է կառավարության հրաժարականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վարչապետի պարտավորությունները կկատարի Գենադի Բեկոեւը:

«Ազատել Պուխաեւ Էրիկ Գեորգիեւիչին վարչապետի պաշտոնից նրա համաձայնությամբ: Հայտարարել Հարավային Օսիայի Հանրապետության կառավարության հրաժարականի մասին: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Բեկոեւ Գենադի Բորիսովիչին»,-ասվում է փաստաթղթում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում