Թալիբների պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ քննարկելու հումանիտար հարցեր
«Թալիբան» շարժման ներկայացուցիչների պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ քննարկելու հումանիտար հարցեր։ Այս մասին RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է պատվիրակությանը հրավիրած Ժնև Քալ ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեն Դելետրոն։
Նա նշել է, որ Ժնևյան կոչը մի քանի տարի շարունակ շփվում է թալիբների հետ «զուտ հումանիտար հարցերի շուրջ», և նման շփումների նպատակը «Աֆղանստանում մարդասիրական իրավունքի հարգման խթանումն է»։ Միաժամանակ կազմակերպությունը առաջնահերթ ուշադրություն է դարձնում խաղաղ բնակչությանը տուժող հակահետևակային ականների և առողջապահական խնդիրների լուծմանը։ «Ժնև ժամանած անձինք պատվիրակվել են Քաբուլի իշխանությունների կողմից, և մենք հուսով ենք, որ նրանց վերադարձից հետո նրանք կանեն ամեն ինչ՝ Աֆղանստանում մարդասիրական իրավունքի հարգումն ապահովելու համար», - պարզաբանել է Դելետրոն:
Կարծիքներ