Հայաստանի գլխավոր դատախազն Էստոնիայի իր պաշտոնակցի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրես Պարմասի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել էստոնացի գործընկերոջը հրավերն ընդունելու և հերթական անգամ Հայաստան այցելելու համար՝ հավելելով, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ հարաբերությունների խորացումը՝ այդ թվում իրավական ոլորտում՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:
Հաշվի առնելով Անդրես Պարմասի մասնագիտական գործունեության հարուստ փորձը և որպես Էստոնիայի դատական իշխանության պարբերականի գլխավոր խմբագրի փորձառությունը՝ Աննա Վարդապետյանն առաջարկել է էստոնացի գործընկերոջն ընդգրկվել ՀՀ դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմում: ՀՀ գլխավոր դատախազը վստահությամբ ընդգծել է, որ Անդրես Պարմասի մասնագիտական ներդրումը կնպաստի նաև այդ ուղղությամբ համագործակցության զարգացմանը և իրավաբանության արդի հարցերի վերաբերյալ նորարարական մոտեցումների ձևավորմանը:
Կարծիքներ