Արցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

Արցախի ԱԺ նախագահն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

Աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այսօր այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։


Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

Արթուր Թովմասյանը հանդիպել է ինչպես Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի, այնպես էլ Շտաբում այդ պահին ներկա հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում պատերազմի հետևանքով ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին աջակցելու ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ու ձեռնարկվող միջոցներին վերաբերող հարցերն էին։

Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանը պատասխանել է ներկաների առաջադրված հարցերին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում