«Ուրալյան ավիաուղներ»-ը Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի

«Ուրալյան ավիաուղներ»-ը Կրասնոյարսկ-Երևան-Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի

Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը սույն թվականի փետրվարի 13-ից Կրասնոյարսկ - Երևան - Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի: Այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում