Ֆրանսիայի հյուսիսում գնացքը հարվածել է միգրանտների խմբին
Ֆրանսիայի Կալե քաղաքում գնացքը հարվածել է միգրանտների խմբին, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է շրջանի խորհրդի փոխնախագահ O դը Ֆրանս Ֆրանկ Դերենը, ով պատասխանատու է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համար։
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 18:30-ին երկաթուղու Բո Մարե թաղամասով անցնող հատվածում։
Շրջանային խորհրդի փոխնախագահն ասաց, որ միգրանտները հորդառատ անձրևի տակ քայլել են երկաթգծով, լուսավորության բացակայության պատճառով չեն տեսել մոտեցող գնացքը։ Գնացքում եղել է 17 ուղևոր։
Միջադեպի հետևանքով գնացքների երթևեկությունն ընդհատվել է Դյունկերքի եւ Կալեի միջև։
Կարծիքներ