Մարտակերտի և Ասկերանի շրջաններում հրադադարի խախտման դեպքեր են արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբն հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրել Ասկերանի և Մարտակերտի շրջաններում։
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
«Ասկերանի և Մարտակերտի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում», - նշվում է տեղեկագրում։
Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղով, Գորիս-Ստեփանակերտ երթուղով ապահովվել է մարդասիրական բեռներով բարձված ավտոշարասյան անցումը։
Կարծիքներ