ԱՄՆ-ի կոնգրեսականները հավանություն են տվել մինչեւ 31,4 տրլն դոլար պետական պարտքի առավելակետի բարձրացմանը

ԱՄՆ-ի կոնգրեսականները հավանություն են տվել մինչեւ 31,4 տրլն դոլար պետական պարտքի առավելակետի բարձրացմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 14-ին Սենատից անմիջապես հետո հավանություն Է տվել երկրի պետական պարտքի առավելակետը 2,5 տրիիոն դոլարով՝ մինչեւ 31,4 տրիլիոն դոլար բարձրացմանը: Նիստի հեռարձակումը վարել Է C-Span հեռուստաալիքըը:

Նախաձեռնության պաշտպանությամբ հանդես Է եկել 221 կոնգրեսական, 209-ը քվեարկել Է դեմ: Դրա հաստատաման համար, օրենսդիրների կողմից ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, պահանջվել Է ձայների պարզ մեծամասնությունը: Թե՛ Սենատում եւ թե՛ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատներն այն ունեն: Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը հավանություն Է տվել հիշյալ օրինագծին:

Սպասվում Է, որ շուտով այն ստրագրման կուղարկվի նախագահ Ջո Բայդենին: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջանեթ Ելլենն ավելի վաղ օենսդիրներին կոչ Է արել ընդունելու պետական պարտքի առավելակետի օրինագիծը, քանի որ այլապես դեկտեմբերի 15-ից հետո կարող Է առաջանալ դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների պակաս:

Բայդենը հոկտեմբերի 14-ին հաստատել Է պետական պարտքի առավելակետի բարձրացմանը 480 միլիարդ դոլարով՝ մինչեւ 28,9 տրիլիոն դոլար, ինչն, ինչպես ավելի վաղ նշել են ֆինանսների նախարարությունում, թույլ կտա ծախսերը ծածկել մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 3-ը: Համապատասխան նախաձեռնությունը հաստատվել Է Կոնգրեսի երկու պալատների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում