Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը պատրաստվում է բոյկոտել Պեկինի Օլիմպիական խաղերը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը պատրաստվում է բոյկոտել Պեկինի Օլիմպիական խաղերը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկում է Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք 2022 թվականի Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտի հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Times-ը:

Բրիտանական պարբերականի փոխանցմամբ՝ այս քայլը կարող է բողոքի նշան դառնալ Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակի դեմ։ Նշվում է, որ ներկայումս բրիտանական կառավարությունում այս հարցի շուրջ ակտիվ քննարկում է ընթանում։ Ընդ որում, ԱԳ նախարար Լիզ Թրասն աջակցում է նախաձեռնությանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Սպիտակ տունն ընդունում է միջազգային սպորտային միջոցառման բոյկոտի հնարավորությունը։ «Սա քննարկման փուլում է»,- ասել է Բայդենը՝ պատասխանելով հարցին` արդյոք ԱՄՆ վարչակազմը քննարկում է բոյկոտի հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում