Մոլդովան նշում է անկախության 32-ամյակը

Մոլդովան նշում է անկախության 32-ամյակը

Օգոստոսի 27-ին Մոլդովան նշում է գլխավոր ազգային տոնը՝ Անկախության օրը։ Տոնակատարությունները ավանդաբար կբացվեն Ստեֆան Մեծի հուշարձանին ծաղիկներ դնելով: Իշխանությունների ներկայացուցիչներն այս օրը ելույթ կունենան անկախության կարևորության մասին, ինչպես նաև կխոսեն Եվրամիությունում ապագա կյանքի, անդամակցության թեկնածուի կարգավիճակի մասին, որին երկիրը ստացել է անցյալ տարի։

Կառավարությունը քաղաքացիներին հորդորել է տոնին հնարավորինս շատ պետական դրոշներ կախել, հագնվել դրա գույնի հագուստով։ Եվ սոցցանցերում տարածել ակցիայի լուսանկարներն ու տեսանյութերը՝ «հնարավորինս շատ մարդկանց դրդելու ավանդական արժեքները քարոզելու, օգնելու միասնական ու ամուր համայնքի կառուցմանը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում