Մի քանի րոպե տեսախցիկների առաջ երևալուց հետո անհետ կորան. ո՞վ էր պատերազմով Լաչինը բացելու կոչեր անողն ու Բաքու հասնողը

Մի քանի րոպե տեսախցիկների առաջ երևալուց հետո անհետ կորան. ո՞վ էր պատերազմով Լաչինը բացելու կոչեր անողն ու Բաքու հասնողը

Դեռևս երեկ Կառավարության շենքի դիմաց պատերազմի մի քանի մասնակիցներ, ովքեր իրենց անգամ «խաչակիրներ» անվանեցին, հայտարարեցին, որ մեկնելու են Լաչինի միջանցքը բացելու, կոչ արեցին Կառավարությանը՝ զինել իրենց, ապա մեկնեցին Կոռնիձոր։ Այսօր արդեն իսկ Կոռնիձոորում հայտնված պատերազմի մասնակիցները մի քանի րոպե տեսախցիկների առաջ երևալուց հետո անհետ կորան։ Այս մասին գրում է MediaNews լրատվական կայքը։

«Այդ ջոկատը եկել էր, բայց, ոնց ես հասկացա, արդեն գնացել են: Ես չհասկացա էլ թե ինչու են եկել, ինչ են անում, երևի ինչ-որ նկարահանում կար, թե ինչ, եկան ու գնացին. այս պահին էստեղ ոչ մեկ չկա»,- ավելի ուշ Կոռնիձորի գյուղապետը նման կերպ է մեկնաբանել դեպքը։

Սակայն շատ ավելի ուշագրավ է, թե ով էր Կառավարության շենքի դիմաց պատերազմի կոչ անողը։ Պատերազմի կոչ անողը «Խաչակիրներ ազատամարտիկների միության» նախագահ Սարգիս Պողոսյանն էր։  Մեզ հաջողվեց պարզել, որ Սարգիս Պողոսյանը ՀՀԿ-ական է, ով գրեթե ոչնչով աչքի չի ընկել ՀՀԿ-ի շարքերում, ինչը թույլ է տալիս ենթադրել․ որ ՀՀԿ-ի համար զբաղված է եղել ձայների «տասովկա»-յով,- գրում է կայքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում