Ֆիլմի նկարահանման հրապարակում կրակոցի հետևանքով մարդ է մահացել
Երկու մարդ տարբեր ծանրության վիրավորում էին ստացել՝ ամերիկյան դերասան Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման հրապարակում սխալ կրակոցների հետևանքով, հետագայում կինոօպերատորը մահացել է հիվանդանոցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին հինգշաբթի հաղորդել է TMZ պորտալը՝ հղում անելով Սանտա Ֆե շրջանի շերիֆի գրասենյակին:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Նյու Մեքսիկոյում, նկարահանման հրապարակում:
Նկարի ռեժիսորը վնասվել է կոկորդից, օպերատորը սանիտարական ավիացիայով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է ստացած վերքերից: Նախնական տվյալներով՝ Բոլդուինը, որը ներկա է եղել այս պահին, չի տուժել:
Դեռևս հայտնի չէ՝ միջադեպը տեղի է ունեցել մարդկային գործոնի՞, թե՞ տեխնիկայի խափանման պատճառով: Տեղի շերիֆը և նրա օգնականները հետաքննություն են սկսել, նկարահանումները ժամանակավորապես դադարեցվել են:
Կարծիքներ