Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը հուլիսի 26-ին, ժամը 17։59-ին մեկուսացվել է։ Մոտ 5000 քմ տարածքում այրվում է կուտակված աղբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայրում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 25-ին, ժամը 22:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Երևանի քաղաքապետարանի 4 ջրատար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում