Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների եւ դատախազության բողոքների քննությունը։ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանը որոշումը կհրապարակի վաղը:

«Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ, կողմերը ներկայացրին իրենց բողոքներն ու առարկությունները: Դատարանի կողմից երկու կողմերին բավականին խորը հարցեր առաջադրվեցին»,-այս մասին այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը:

Ծառուկյանի մյուս պաշտպանն էլ ավելացրեց, որ պաշտպանական կողմի բողոքները վերաբերում էին հիմնավոր կասկածի բացակայությանն ու վարույթի իրավաչափությանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում