Սա միայն մեր ընտանիքի պատմությունն է. գրեթե բոլորն ունեն իրենցը և բոլորն ունեն ծոռներ՝հայ ծոռներ. Նուարդ Վարդանյան

Սա միայն մեր ընտանիքի պատմությունն է. գրեթե բոլորն ունեն իրենցը և բոլորն ունեն ծոռներ՝հայ ծոռներ. Նուարդ Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Վանեցի պապիկիս հայրիկին՝Աբգարին 1915-ին ջարդից առաջ թուրքերը տարան բանակ՝ իբրև պատերազմ է..էստեղ նրա պատմությունը ժամանակավոր ավարտեմ...սկսեմ պատմել նրա կնոջ պատմությունը, այսինքն պապիկիս մայրիկի՝Թելլոյի…ասում էր...եկան մտան մեր տուն համոզվելու համար,որ մարդ կա դրսի կողմից կողպեցին ու այրեցին մեր տունը՝ ողջ  34 հոգի ազգականներս ...ես փախել, պախկվել էի տան դիմացի ծառի մոտ՝ նորածին ձագիս հետ...եղբայրներիցս մեկը փորձեց փախուստի դիմել՝ ապարդյուն.  տեսան, գլուխը կտրեցին....գլորվեց ոտքերիս մոտ...բղավեցի...երկու հոգի էին մեկը մոտեցավ, որ սպանի, մյուսը ասաց.« լավ արի գնանք կին է»...էդպես ընկա ճանապարհ... ձագս ճանապարհին սովամահ եղավ...կանգնեցի որ իմ ձեռքերով թաղեմ նրան...երբ կռացած հող էի լցնում՝ ծածկելու երեխայիս դիակը, գլուխս բարձրացրեցի ու տեսա թուրք զինվորի համազգեստը՝ կոշիկները, շալվարը...սկսեցի հայհոյել...տո ձեր հավատքը...
«Թելլո ես եմ». լսեցի ծանոթ ձայն աչքերս բարձրացրի տեսա՝ Աբգարն էր...հետո երկուսով Վանից հասան Երևան...ունեցան երկու զավակ, մեկը երկրորդ համաշխարհային պատերազմում «անհայտ կորած» Սարոն էր, մյուսն էլ իմ պապիկս՝Օնիկը: Պապիկս այլևս կենդանի չի,բայց նա ունի մի հրաշք ծոռնիկ՝Նանեն....
Սա միայն մեր ընտանիքի պատմությունն է. գրեթե բոլորն ունեն իրենցը և բոլորն ունեն ծոռներ՝հայ ծոռներ։ Ու ես գիտեմ, որ անծայրածիր կապույտից մեկ ու կես միլիոն հրեշտակներ ժպտալով են նայում Նանեյիս...»
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում