ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդը պահանջել է պաշտպանության նախարարի հրաժարականը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Հեքիմ Ջեֆրիսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում պահանջել է պաշտոնանկ անել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին՝ կապված մեսենջերում լրագրողի մասնակցությամբ ռազմական ծրագրերի քննարկման միջադեպի հետ, հաղորդում է NBC-ն:
«Փիթ Հեգսեթը ԱՄՆ պատմության մեջ ամենաանպատրաստ պաշտպանության նախարարն է: Պենտագոնի բարձրագույն ղեկավարի պաշտոնում նրա շարունակական պաշտոնավարումը սպառնում է ազգային անվտանգությանը և վտանգի տակ է դնում համազգեստով մեր խիզախ տղամարդկանց ու կանանց ամբողջ աշխարհում»,- գրել է Ջեֆրիսը:
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեդքլիֆը և Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը Սենատի հետախուզության հանձնաժողովի լսումների ժամանակ հերքել են, որ զրույցը գաղտնի տեղեկատվություն էր պարունակում, հաղորդում է CNN-ը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն էլ Fox News-ի հետ հարցազրույցում ասել է, որ ստանձնում է մեսենջերում խմբի կազմակերպման պատասխանատվությունը։
Թրամփը վստահեցրել է, որ Ուոլցը դաս է քաղել այդ իրավիճակից, երբ լրագրողը պատահաբար մտել է փակ զրուցարան։ Ընդհանրապես, նախագահը անլուրջ է համարել այդ ձախողումն իր վարչակազմում, որը միակն է երկու ամսվա ընթացքում, և ընդգծել է, որ վստահում է իր թիմին:
Կարծիքներ