Եվրամիությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմանները

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հիմնական պայմաններից մեկը ռուսական զորքերի դուրսբերումն է Ուկրաինայի տարածքից:
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Անիտա Հիփերը։
«Ուկրաինայում չարդարացված ռուսական ագրեսիայի ավարտը և ամբողջ Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը կլինի պատժամիջոցները փոփոխելու կամ չեղարկելու հիմնական պայմաններից մեկը:
Փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանին պետք է դատել իր գործողություններով, ոչ թե խոսքերով: Ռուսաստանը պետք է իրական քաղաքական կամք դրսևորի»,- ասել է նա:
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Մոսկվան Սև ծովում զինադադարի պայման է անվանել ռուսական բանկերի և սննդի միջազգային առևտրում ներգրավված ընկերությունների դեմ պատժամիջոցների չեղարկումը: ԱՄՆ-ն, իր հերթին, խոստացել է օգնել վերականգնելու Ռուսաստանի մուտքը համաշխարհային շուկա գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանման համար:
Ուկրաինան պաշտոնապես չի համաձայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի մեղմացմանը՝ որպես Սև ծովում հրադադարի պայման։
Կարծիքներ