Բայդենը հայտարարել է, որ չի ցանկանում սառը պատերազմ Չինաստանի հետ

Բայդենը հայտարարել է, որ չի ցանկանում սառը պատերազմ Չինաստանի հետ

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի երեկոյան ասաց, որ Վաշինգտոնը չի ցանկանում սառը պատերազմ Չինաստանի հետ, բայց չի նահանջի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում տեղի ունեցած հանրային հանդիպման ժամանակ, որը հեռարձակել է CNN հեռուստաալիքը:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը, Չինաստանը և մնացած աշխարհը գիտեն, որ ԱՄՆ-ն ունի լավագույն ռազմական ուժերը: 

Ինչպես նշել է Բայդենը, կղզու վրա հարձակման դեպքում Վաշինգտոնը պատրաստ է ապահովել Թայվանի անվտանգությունը:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Թայվանը, եթե Չինաստանը հարձակվի, նախագահը պատասխանեց. «Այո, մենք պարտավոր ենք դա անել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում