Չինաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը Ֆրանսիայի հետ նոր ոլորտներում
Չինաստանը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ նոր ոլորտներում, ինչպիսիք են շրջակա միջավայրի պահպանությունը, թվային տնտեսությունը և արհեստական ինտելեկտը։ Այս մասին նախօրեին Փարիզում կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը։
«Չինաստանը և Ֆրանսիան պետք է էլ ավելի ամրապնդեն համագործակցությունը՝ խորացնելով այն ավանդական ոլորտներում, ինչպիսիք են միջուկային էներգիան և օդատիեզերքը: Երկու երկրները նաև պետք է օգտագործեն համագործակցության ներուժը նոր ոլորտներում, ինչպիսիք են շրջակա միջավայրի պաշտպանությունը, թվային տնտեսությունը, արհեստական ինտելեկտը և առաջադեմ արտադրությունը»: - մեջբերում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետի խոսքերը՝ Xinhua լրատվական գործակալությունը ։
Կարծիքներ