Ռուսաստանը վերսկսում է թռիչքները երեք երկրի հետ

Ռուսաստանը վերսկսում է թռիչքները երեք երկրի հետ

Ռուսաստանը վերսկսում է թռիչքները դեպի Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Մալդիվներ, հայտնել է ՌԴ նախարարների կաբինետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել հետեւյալ երկրների հետ փոխադարձ հիմքերով միջազգային թռիչքները վերսկսելու մասին. Եգիպտոս (Կահիրե)` շաբաթական երեք չվերթ. Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)` շաբաթական երկու թռիչք, Մալդիվների Հանրապետություն (Վելանայի օդանավակայան)` շաբաթական երկու թռիչք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ որոշումը կայացվել է կորոնավիրուսի դեպ պայքարի օպերատիվ շտաբի կողմից` հիմնվելով նախապես հնչեցված չափանիշների վրա (100 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսով վարակման 40 նոր դեպք, 14 օրվա ընթացքում մեկ տոկոսից ոչ ավել նոր դեպքերի օրական աճ եւ կորոնավիրուսի տարածման գործակից` յոթ օրվա ընթացքում մեկից ոչ ավել դեպք), ինչպես նաեւ` փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Բացի այդ, Շվեյցարիայի հետ օդային երթեւեկության հաճախականությունը կավելանա մինչեւ շաբաթական չորս թռիչք. «Աերոֆլոտ»-ի երկու չվերթ Մոսկվա -Ժնեւ-Մոսկվա երթուղով եւ Swiss Air-ի երկու չվերթ Ցյուրիխ-Մոսկվա-Ցյուրիխ երթուղով: Դրանից առաջ դրանք իրականացվում էին շաբաթական մեկ անգամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում