ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Գորիսի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրսային կենտրոնի շահառուների հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ապրիլի 12-ին հանդիպել են Գորիսի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» Կանանց ռեսուրսային կենտրոնի շահառուների հետ և մասնակցել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի արդյունքների ներկայացման միջոցառմանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, միջոցառման ընթացքում պատվիրակության անդամները նույնպես հանդես են եկել ողջույնի խոսքով, որից հետո հանդիպումը շարունակվել է անմիջական միջավայրում՝ բոլոր ներկաների մասնակցությամբ մանրամասն քննարկումների շուրջ:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև «ՎԻՆՆԵԹ Հայաստան»-ի ոչ միայն Գորիսի, այլ նաև Գյումրու, Վանաձորի և Բերդի ստորաբաժանումների շահառու կանայք։
Նշվում է, որ Սյունիք ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքային այցը շարունակվում է:
Կարծիքներ