Չիլին ամբողջովին հրաժարվել է պոլիէթիլենային տոպրակներից
Հարավամերիկյան Չիլիի իշխանությունները մանրածախ առևտրի կետերում պոլիէթիլենային տպրակների օգտագործման վերջնական արգելք են սահմանել, երկիրը մոտ երկու տարի շարունակ իրականացնում է համապատասխան բարեփոխումներ: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով երկրի բնապահպանության նախարար Կարոլինա Շմիդտի խոսքերը:
«Պոլիէթիլենային տպրակների մերժումը սկսվեց 2018-ի օգոստոսի 3-ից, և այսօր ձեռնարկվեց վերջին քայլը. փոքր և միջին խանութներում արգելվում են պոլիէթիլենային տպրակները», – ասել է նախարարը:
Համաձայն նոր կանոնների՝ տոպրակներ վաճառած խանութը կտուգնվի մոտ 250 հազար պեսոյի չափով (մոտ 330 դոլար):
Կարծիքներ