Ավելի քան 500 փախստական է ժամանել Ստեփանակերտ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ
Ավելի քան 500 փախստական է ժամանել Ստեփանակերտ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
ՌԴ ՊՆ հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 502 փախստական: 24 ավտոբուսներից կազմված շարասյունը Երեւանից ուղեւորվել է դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ ռուս խաղաղապահ կոնտինգենտի եւ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ:
Փախստականների վերադարձի անվտանգությունն ու իրենց տներ վերադառնալու համար խաղաղ բնակիչների՝ շփման գծով տեղաշարժը հսկվում է Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կողմից: Շփման գծի երկայնքով խաղաղ բնակիչներով ավտոբուսների տեղաշարժն ապահովել են ռուս զինծառայողները:
Նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել արդեն ավելի քան 1700 բնակիչ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները:
Կարծիքներ