Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը կօգնի կարիքավոր երեխաներին

Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը կօգնի կարիքավոր երեխաներին

«Գյումրու Երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ների վերակազմակերպման արդյունքում ստեղծվել է Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը։

 

Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում 2021 թվականից սոցիալական աջակցություն կստանան Շիրակի և հարակից մարզերի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-18 տարեկան երեխաները, անհրաժեշտության դեպքում նաև խնամողի հետ՝ 24-ժամյա ռեժիմով։

 

Ճգնաժամային աջակցության կենտրոնի ծառայություններից կօգտվեն նաև դեռևս գործող «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատությունում» խնամք ստացող երեխաները։

 

Հաստատությունում շուրջօրյա կարճաժամկետ խնամք կստանա կյանքի դժվարին իրավիճակում գտնվող 50 երեխա, իսկ ցերեկային ծառայություն՝ 100 երեխա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում