Արցախում հաստատվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք. Գրանցվել է 1 մահ, որը վերջին 6 ամսում առաջինն է
Արցախում ապրիլի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արցախում գրանցվել է մահվան 1 դեպք, որը վերջին 6 ամսվա ընթացքում առաջինն է: Հիվանդը 60-ամյա կին է եղել, մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով:
Մեկ օրում կատարվել է 70 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով Արցախում հասել է 23 860-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 664 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 405 քաղաքացու հետազոտություն, որից 780-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Կարծիքներ