Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ Լավրովին
Հայաստանը չի կարծում, որ երկիրը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը, մենք չենք կարծում, որ պետք է այնտեղից հեռանանք։ Մենք կարծում ենք, որ կարող ենք միասին գտնել այնպիսի լուծում, որը ձեռնտու կլինի երկու կողմերին»,-ասել է նա Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։


Կարծիքներ