Ֆուտբոլն առանց երկրպագուների նման է առանց հանդիսատեսի թատրոնի․ Տիկնիզյան

Ֆուտբոլն առանց երկրպագուների նման է առանց հանդիսատեսի թատրոնի․ Տիկնիզյան

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է ֆուտբոլում երկրպագուների կարևորության մասին։

«Իհարկե, տրիբունաների աջակցությունն ինձ մոտիվացնում է յուրաքանչյուր խաղում, բայց չեմ կարող ասել, որ այդ մոտիվացիան արտացոլվում է իմ անձնական կյանքում։ Ինչ վերաբերում է ֆուտբոլային դաշտին, ապա այն ինձ համար շատ բան է նշանակում, քանի որ ֆուտբոլն առանց երկրպագուների նման է առանց հանդիսատեսի թատրոնի։

Մենք խաղում ենք առաջին հերթին մեր, հարազատների ու մեր մարզչի համար։ Բայց երկրպագուները կարևոր դեր են խաղում, և ես համոզվեցի դրանում։ Ես համեմատելու բան ունեմ։ Ցավոք, Ռուսաստանում այդքան շատ երկրպագուներ չկան տրիբունաներում, բայց այստեղ միջազգային մակարդակով միշտ լեփ-լեցուն տրիբունաներ կան: Մոտիվացիայի առումով դու քեզ լրիվ այլ կերպ ես զգում խաղադաշտում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Metaratings-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում