Թուրքիան նոր ատոմակայաններ կկառուցի. բանակցություններ են ընթանում Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ
Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մերսինի շրջանում Աքքույու ատոմակայանի առաջին բլոկի կառուցման ավարտին ընդառաաջ հունիսի 22-ին Ստամբուլում մեկնարկել է ատոմակայանների 5-րդ ցուցահանդեսը և 9-րդ գագաթնաժողովը։
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ցուցահանդեսին, որը շարունակվելու է նաև հունիսի 23-ին, մասնակցում են ատոմային էներգիայի մշակմամբ և կամ արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ։
Թուրքիայի միջուկային էներգիայի և միջազգային պրոեկտների գլխավոր վարչության ղեկավար Սալիհ Սարըն բացման արարողության ելույթում նշել է, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքի տարածքում 2-րդ ատոմակայանի կառուցման համար բոլոր անհրաժեշտ ուսումնասիրություններն արդեն արված են և հավելել․
«Այդ տարածքի ուղղությամբ (նկատի ունի այդ տարածքում ատոմակայան կառուցելը-խմբ.) այս պահին մեր բանակցությունները Ռուսաստանի Դաշնության և Հարավային Կորեայի հետ շարունակվում են»։
Բացի այդ վարչության ղեկավարը տեղեկացրել է, որ Թուրքիայի արևելքում գտնվող Թրակիայի տարածքում 3-րդ ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում Չինաստանի հետ։
Իսկ 4-րդ ատոմակայանիմ կառուցման նպատակով տարածքների ուսումնասիրման աշխատանքները դեռևս շարունակվում են։
Սարըյի հաղորդմամբ՝ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման նպատակով Թուրքիան սերտ շփումների մեջ է նաև ֆրանսիական, ամերիկյան և անգլիական ընկերությունների հետ։
Կարծիքներ