Բրյուսելում եռակողմ հանդիպում կկայանա. օրակարգը հայտնի է

Բրյուսելում եռակողմ հանդիպում կկայանա. օրակարգը հայտնի է

Բրյուսելում առաջիկայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, որի շրջանակներում տեղի է ունենալու հանդիպում Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարաների և հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը։ Հանդիպման օրակարգային թեման լինելու է Շվեդիայի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին։

Այս մասին գրում է ermenihaber-ը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիան ներկայացնելու են արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ազգային հետախուզության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։

Թուրքիան դեռևս համաձայնություն չի տալիս, որ Շվեդիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, սկանդինավյան երկրի առջև առաջ քաշելով մի շարք պայմաններ։ Ի սկզբանե Ֆինլանդիան ու Շվեդիան միասնական հայտ էին ուղարկել ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար, սակայն պաշտոնական Անկարան պարտադրեց, որ այդ երկրների հայտերն առանձին ներկայացվեն։ Այնուհետև Անկարան հաստատեց Ֆինլանդիայի հայտը, սակայն Շվեդիաինը՝ ոչ, քանի որ ըստ Անկարայի Շվեդիան չի կատարել թուրքական կողմի մի շարք պահանջներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում