Թեհրանը հերքել է Ուկրաինայում իրանական ԱԹՍ օգտագործելու մեղադրանքները

Թեհրանը հերքել է Ուկրաինայում իրանական ԱԹՍ օգտագործելու մեղադրանքները

Իրանը հերքել է Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքեր օգտագործելու մեղադրանքները։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործելու վերաբերյալ մեղադրանքները կտրականապես հերքել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նիստում։

«Մենք միանշանակ մերժում ենք Ուկրաինայի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքները»,- ասել է Իրավանին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում