Իսպանիայի վարչապետը հրաժարվել է որպես վկա ցուցմունք տալ կնոջ հանդեպ կոռուպցիայի հետաքննության գործով
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հրաժարվել է ցուցմունք տալ որպես վկա՝ իր կնոջ հանդեպ ենթադրյալ կոռուպցիայի և բիզնեսում կապերի հնարավոր օգտագործման հետաքննության գործով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Կնոջ՝ Բեգոնյա Գոմեսի նկատմամբ հետաքննության պատճառով Իսպանիայի վարչապետն ապրիլին մտածում էր հրաժարականի մասին։
Ըստ փաստաբանների՝ Սանչեսի ցուցմունքը տևել է երկու րոպե։ Ըստ Իսպանիայի օրենքի՝ մտերիմ ազգականները, այդ թվում՝ ամուսինները, կարող են հրաժարվել դատավորի հարցերին պատասխանելուց։
Դատավորն Իսպանիայի վարչապետին երկու հարց է տվել՝ արդյոք նա կապված է այն անձանց հետ, որոնց նկատմամբ հետաքննություն է անցկացվում, և արդյոք նա ցանկանում է ցուցմունք տալ։ Սանչեսը պատասխանել է, որ Բեգոնյա Գոմեսն իր կինն է, և որ ինքը չի ցանկանում վկայություն տալ։Հետաքննությունը փորձում է պարզել՝ արդյոք Գոմեսն օգտագործել է իր դիրքը՝ որպես վարչապետի կին, որպեսզի հովանավորներ բերի իր կողմից ղեկավարվող մագիստրատուրայի ծրագրի համար։ Սանչեսը հերքել է կնոջ հանդեպ մեղադրանքները՝ նշելով, որ դրանք անհիմն են և հորինվել են աջ քաղաքական ուժերի կողմից։
Կարծիքներ