Իտալիան ևս մեկ նավ կուղարկի Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի ուժերին

Իտալիան ևս մեկ նավ կուղարկի Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի ուժերին

Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին հայտնել է, որ իր երկիրը ևս մեկ նավ կուղարկի Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL): Այս մասին նա հայտարարել է իր լիբանանցի գործընկեր Մորիս Սլիմի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Իտալիան կշարունակի կատարել իր պարտավորությունները Լիբանանի հետ կապված և ՄԱԿ-ի ռազմածովային ուժերը համալրելու է ևս մեկ նավով»,- ասել է նա։

Սլիմը բարձր է գնահատել Իտալիայի հետ ռազմական գործընկերության մակարդակը և նրա առանցքային դերը խաղաղապահ ուժերում, որոնք տեղակայված են երկրի հարավում՝ լիբանանա-իսրայելական սահմանին հրադադարի պահպանումը վերահսկելու համար: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Գուերինիին Հռոմ այցելելու հրավերի համար՝ քննարկելու ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում