Թալիբները ողջունել են Պուտինի խոսքերը
Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժումը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորանքները ազատության և ստեղծագործության արտահայտություն չեն: Այս մասին Թալիբների կողմից նշանակված Աֆղանստանի արտգործնախարարության խոսնակ Աբդուլ Քահար Բալխին Twitter-ի իր էջում հայտնել է։
«Աֆղանստանի իսլամական էմիրությունը» (պետության անվանումը, որն օգտագործվում է արմատականների կողմից - նշում է ՏԱՍՍ-ը) ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ իսլամական մեծ մարգարե Մուհամեդի հասցեին վիրավորանքները խոսքի ազատություն չեն, այլ կրոնական ազատության դեմ հակազդեցություն և վիրավորանք մուսուլմանների սուրբ զգացմունքներին», - ընդգծված է տեքստում։
Կարծիքներ