120.000 անմեղ բնակչությունը պայքարում է գոյատևման համար․ Արթուր Աբրահամն անդրադարձել է Արցախի շրջափակմանը

120.000 անմեղ բնակչությունը պայքարում է գոյատևման համար․ Արթուր Աբրահամն անդրադարձել է Արցախի շրջափակմանը

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հրապարակում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի՝ ամիսներ շարունակ շարունակվող շրջափակմանը:

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով:

Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է: 120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում:

30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է: Մարդկանց սովի մատնելու դառը իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ: Կոչ եմ անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին միջամտել: Բացե՛ք Լաչինի ճանապարհը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում