«Խոսում են նվագարանները». Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը հանդես կգա համերգով

«Խոսում են նվագարանները». Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը հանդես կգա համերգով

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Ֆոլկ-մոդեռն ժողովրդական գործիքների նվագախումբը մարտի 19-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայանա «Խոսում են նվագարանները» խորագրով համերգային ծրագրով:

Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ  Լևոն Թևանյան) դիրիժոր Ալեքսան Հարությունյանի ղեկավարությամբ կներկայացնի Կոմիտասի, Գեորգի Գուրջիևի, Լևոն Թևանյանի գործերը, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործություններ:

Ֆոլկ-մոդեռնի գլխավոր առավելություններից է բազմազան և յուրահատուկ նվագացանկը, որում ներառված են ոչ միայն մեր սիրելի և ճանաչված ժողովրդական երգերի նորովի մշակումները, այլև բազում հեղինակային ստեղծագործություններ: Խմբի համար ստեղծագործել են Ռուբեն Ալթունյանը, Լևոն Թևանյանը, Ալեքսան Հարությունյանը, այլք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում