Պատվաստված ամերիկացիներին թույլ կտան փողոցում դիմակ չկրել

Պատվաստված ամերիկացիներին թույլ կտան փողոցում դիմակ չկրել

Կորոնավիրուսի դեմ պատվաստված ամերիկացիներին թույլ կտան  փողոցում  հանել դիմակները:  Այս մասին հայտարարել Է ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Էնթոնի Ֆաուչին, փոխանցում է New York Post-ը: 

«Եթե դուք պատվաստվել եք, ապա պետք չէ դիմակ կրել  փողոցում։ Ժամանակն է, որ մենք գնանք դրան:  Եթե դուք հայտնվում եք մի միջավայրում, որտեղ  մարդիկ շատ մոտ են միմյանց, ապա կրեք  դիմակ. Սակայն մնացած բոլոր դեպքերում հանեք այն,  դուք պարտավոր չեք կրել այն»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆաուչին գովել է կորոնավիրուսի «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը: Նա ասել է, որ  իր ունեցած  տվյալների վերլուծությամբ դա ամենալավ պատվաստանյութն է և բոլորին խորհուրդ է տալիս ընտրել հենց դա:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում