Գաբրիել Սարգսյանը մրցումային 2-րդ օրը վաստակել է ընդամենը կես միավոր
Հայաստանի շախմատիստ Գաբրիել Սարգսյանն անհաջող հանդես եկավ Դուբայում անցկացվող արագ շախմատի Շեյխ Ռաշիդի գավաթի խաղարկության մրցումային երկրորդ օրը:
Մեր գրոսմայստերը 4-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել լեհ Բարտոշ Սոչկոյի հետ, սակայն հաջորդ երկու պարտիաներում պարտվել է արգենտինացի Ալան Պիչոտին ու ղազախ Ռինատ Ջումաբաևին: Նա 6 հնարավորից վաստակել է ընդամենը 2 միավոր և զբաղեցնում է 18-րդ տեղը:
Գաբրիել Սարգսյանը դուրս է մնացել գլխավոր մրցանակի համար պայքարից, քանի որ մրցաշարի երկու առաջատարներից ետ է մնում 3 միավորով, իսկ ավարտին մնացել է 3 տուր:
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 24 շախմատիստ, այդ թվում 23 գրոսմայստեր: Նրանք նախ ուժերը կչափեն արագ շախմատում, ապա` բլիցում: Երկու մրցաշարերի մրցանակային հիմնադրամը կազմում է 39 հազար դոլար:
Կարծիքներ