Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. ամեն օր տեղեկություններ եմ ստանում. Գալյան
«Քրեակատարողական հիմնարկների պայմանները շարունակաբար բարելավում ենք, Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն»:
Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ես ամեն օր օպերատիվ կերպով տեղեկություններ եմ ստանում Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին։ Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը Կենտրոնական մասից, նրան նաև առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների վերաբերյալ, որոնք, իր կարծիքով, առկա են, և որոնք իրենց բնույթով, իր կարծիքով, հանցավոր են»,- նշել է Գալյանը։
Նախարարի պնդմամբ՝ ամեն ինչ արվում է, որ անձի բոլոր իրավունքները պատշաճ ապահովվեն:
«Նրան տրամադրվում է իրեն հասանելի զբոսանքը, ամեն ինչ արվում է։ Ոչ մի միտում չպետք է փնտրել կոնկրետ անձի հետ կապված վատ վերաբերմունքի»։


Կարծիքներ