ԱՄՆ սենատորները բանաձեւ են ներկայացրել «մեծ յոթնյակում» Ռուսաստանի ներառման դեմ
Ամերիկացի սենատորները բանաձեւ են ներկայացրել Ռուսաստանի՝ «մեծ յոթնյակում» ներառման դեմ: Դեմոկրատ Դիկ Դուրբինի նախաձեռնած բանաձեւում նշվում է, որ «չնայած Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացմանը, ԱՄՆ-ի եւ աշխարհի այլ ժողովրդավարությունների դեմ դրա ապակայունացնող գործողություններին, ինչպես նաեւ վերջերս տարածված հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը վճարել է զինյալներին Աֆղանստանում ամերիկացի զինվորներին սպանելու համար, նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ է արել Ռուսաստանին վերադառնալ G8 կամ մասնակցել G7 գագաթնաժողովին»:
Դուրբինի բանաձեւը հասկացնում է, որ ԱՄՆ Սենատը դեմ կլինի Ռուսաստանի հետընդունմանը, եթե այն չդադարեցնի իր «արատավոր գործողություններն Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ մեր դաշնակիցների դեմ»:
«Մեր զորքերի, մեր ընտրությունների եւ ամբողջ աշխարհում ժողովրդավարության ինքնիշխանության նկատմամբ ռուսական սպառնալիքների դեմ պայքարի համար իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործելու փոխարեն, նախագահ Թրամփը ձգտում էր կարգավորել հարաբերությունները եւ պարգեւատրել Կրեմլին»,- ասել է Դուրբինը:
Կարծիքներ