Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել ձորը
Մայիսի 18-ին, ժամը 05:23-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել որ, Վայք քաղաքի բլոկների արտադրամասի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Դ․, ծնված 1986 թ.) Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել ձորը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդին մոտեցրել շտապօգնյության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կարծիքներ