Արագածոտնի մարզում «Suzuki»-ն մերկասառույցի պատճառով բախվել է երկաթե արգելապատնեշին

Ապրիլի 14-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Վազգեն Վ․-ն իր վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի վարչական տարածքում տեղացած առատ ձյան ու մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և բախվել երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, ավտոմեքենայի անվադողերն էլ ձմեռային են եղել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի հաշվեկշռում:
Կարծիքներ