ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի երթուղայիններում հայտնաբերել է նստատեղերի քանակից ավելի ուղևորներ փոխադրելու դեպքեր

ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի երթուղայիններում հայտնաբերել է նստատեղերի քանակից ավելի ուղևորներ փոխադրելու դեպքեր

Հուլիսի 18-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում:

Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր:

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում