Ծանրամարտի աշխարհի գավաթում մրցահարթակ դուրս կգան 102 կգ քաշայինները. հայտնի է մեկնարկի ժամը
Ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկության մրցումային հերթական օրը հարթակ դուրս կգան 102 կգ քաշայիններ Գարիկ Կարապետյանը և Սամվել Գասպարյանը:
Մեր մարզիկների ելույթներին կարող եք հետևել այսօր՝ ապրիլի 8-ին՝ ժամը 16:00-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը 5 մարզիկով կմասնակցի Թաիլանդի Պհուկետ քաղաքում մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը, որը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար:
Կարծիքներ