Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքում փլուզում է եղել

Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքում փլուզում է եղել

Ապրիլի 3-ին՝ ժամը 17:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող քարե ավտոտնակը մասնակի փլուզվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է ավտոտնակի կողային պատը՝ 18 քմ. մյուս պատերին առկա են ճաքեր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում