Իրականում Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին ուղարկել էր մեկուսարան մի քանի տարբերակ քննարկելու համար. Արայիկ Հարությունյան

Իրականում Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին ուղարկել էր մեկուսարան մի քանի տարբերակ քննարկելու համար. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գրառում է արել Ֆեյսբուքում՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին:

«Կլինի՞ մի քիչ էլ մնամ... Սերժ Սարգսյանն ասում է՝ Կարեն Կարապետյանին կանչեցի և ասացի՝ հրաժարականի որոշում եմ կայացրել, սա էլ տեքստը, և դա միակ ճիշտ ճանապարհն է, Կարենին ասացի՝ գնա մեկուսարան և տեղյակ պահիր սրա մասին:
 

Իսկ իրականում՝ ապրիլի 23-ին ինքը Կարենին ուղարկել էր մեկուսարան մի քանի տարբերակ քննարկելու համար:

1) Կլինի՞ մնամ մինչև աշուն՝ մինչև Ֆրանկոֆոնիա... Բնականաբար՝ մերժվել է:

2) Կլինի՞ ապրիլի 25-ին գնամ... Բնականաբար՝ մերժվել է:

Գնացել է ճնշման տակ՝ հենց հիմա, հենց այս պահին: Ու սա գիտի ամբողջ թիմը, Կարեն Կարապետյանը, բայց ստում ու ստում է: Ավելի լավ չէր լռեիր»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում