Խաղաղապահները սկսել են պահպանվող տարածքները փոխանցել Ղազախստանի ուժայիններին
ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերը սկսել են պահպանվող օբյեկտների վերահսկողությունը փոխանցել Ղազախստանի իրավապահ մարմիններին։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատարության և Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից մշակված պլանի համաձայն՝ սկսվել է խաղաղապահների կողմից պահպանվող սոցիալապես կարևոր օբյեկտների փոխանցումը երկրի իրավապահ մարմիններին», – ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հավելում է, որ խաղաղապահները սկսում են սարքավորումները և նյութական միջոցները նախապատրաստել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներ բեռնելու և մշտական տեղակայման վայրեր վերադառնալու համար։
Նշվում է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահների վերադարձն իրենց երկրներ կկազմակերպվի ղազախական կողմի հետ համագործակցությամբ։
Կարծիքներ