Ռազմական գործողությունների մասնակիցները ծրագրավորման դասընթաց կանցնեն․ ԱՍՀՆ-ն և ԲՏԱՆ-ն հուշագիր են ստորագրել
Ռազմական գործողություններին մասնակցած անձանց մասնագիտական կողմնորոշման, աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացման ու զբաղվածության ապահովման նպատակով՝ այսօր հուշագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև։
Ըստ այդմ՝ կկազմակերպվի ծրագրավորման լեզվի դասընթաց՝ առնվազն 200 մասնակցի համար․ կրթական կուրսը կարող է տևել 3-ից 6 ամիս՝ կախված մասնագիտությունից։
ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանը մարտական գործողությունների մասնակիցների ֆիզիկական և հոգեբանական վերականգնումից զատ՝ կարևորել է վերջիններիս սոցիալական երաշխիքների, մասնագիտական վերապատրաստման և զբաղվածության ապահովումը։
«Պատերազմի մասնակիցների նկատմամբ պետության պարտավորությունը պատշաճ իրականացվում է առողջության վերականգնման և սոցիալական երաշխիքների տրամադրման շրջանակում։ Միաժամանակ կարևորում ենք նաև պատերազմի մասնակիցների՝ մասնավորապես վիրավորում ստացած անձանց որակյալ կրթություն ստանալու և հետագայում աշխատանքով ապահովվելու իրավունքը»։
Ավելին՝ https://bit.ly/3sNNo0Y
Կարծիքներ