Գերի ընկած Մեդվեդչուկն առաջարկով դիմել է Պուտինին և Զելենսկուն
Օրերս Ուկրաինայում ձերբակալված ռուսամետ ընդդիմադիր գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ առաջարկելով իրեն փոխանակել զինվորականների և Մարիուպոլի բնակիչների հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Կրեմլը չի տեսնում Մեդվեդչուկին գերի ընկած ուկրաինացի զինծառայողների հետ փոխանակելու հնարավորություն։
Մեդվեդչուկին Ուկրաինայի տարածքում ձերբակալելու մասին հաղորդել էր Զելենսկին։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Մեդվեդչուկին մեղադրում է պետական դավաճանության և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանն օժանդակելու համար։
Կարծիքներ